Լաչինի միջանցքի փակումից տուժածներին բրիտանական ֆինանսավորմամբ ՀԿ-ն 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ՝ հունվարի 24-ին Արցախի անօրինական շրջափակման հարցով Վեսթմիսթերյան պալատում տեղի ունեցած խորհրդարանական քննարկման արդյունքում Մեծ Բրիտանիայի արտաքին քարտուղարի ներկայացուցիչ Դեյվիթ Ռութլին հայտնել է, որ կառավարական ֆինանսավորմամբ գործող “The Start Fund” ոչ կառավարական կազմակերպությունը 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի փակումից տուժածների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։
«Խորհրդարանական հիշյալ քննարկման ընթացքում, որին մասնակցել էր նաև Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի նախագահ Անեթ Մոսկոֆյանը, ելույթ էին ունեցել, ադրբեջանական ագրեսիան դատապարտել և բրիտանական կառավարությունից որոշակի գործողություններ պահանջել առավել քան մեկ տասնյակ օրենսդիրներ։ Նրանք բրիտանական կառավարությունից, ի թիվս այլնի, պահանջել էին հումանիտար օժանդակություն տրամադրել Արցախին, ինչին ի պատասխան արտաքին քարտուղարի ներկայացուցիչը հայտարարել էր սույն հատկացման մասին։
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը, որ տևական աշխատանք էր կատարել հունվարի 24-ի քննարկումը հնարավոր դարձնելու համար, շարունակում է բրիտանական հասարակական-քաղաքական շրջանակների հետ աշխատանքները՝ Արցախում ստեղծված իրավիճակի հանրահռչակման և բրիտանական պետության կողմից Ադրբեջանի վրա ճնշումների հասնելու համար»,-նշված է հաղորդագրությունում։

«Բաքուն ծրագրում է օկուպացված Թալիշ գյուղում իրականացրած բռնի տեղահանումը կիրառել Արցախի ողջ տարածքում»․ Արցախի ԱԳՆ

«Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը անվերապահորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի տարածքը»․ Գևորգ Դանիելյան

Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով արցախցի 50 դիմորդ չի կարողացել մասնակցել միասնական քննություններին

Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի․ ԱԳ նախարար

Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, եթե կա ճանապարհը միասնաբար անցնելու պատրաստակամություն. Ռուբեն Վարդանյան
