Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հարցը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը:
Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը:
Զրուցակիցները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգային այլ հարցերի շուրջ»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

«Արցախի շրջափակման պատճառով Ադրբեջանում 96 հազար հեկտար հողը բավարար ջուր չի ստանա»․ Արտակ Բեգլարյան

«Երբ օրը մթնում է, հաջորդ օրը չենք պլանավորում, որովհետև չգիտենք՝ առավոտյան մեզ ինչ է սպասվում»․ Արցախցի պատգամավոր

Մեկնարկել են ապրանքների մանրածախ գների վերահսկողական դիտարկումները. հարուցվել են վարչական վարույթներ

Արցախի շրջափակումը լուրջ սպառնալիքներ է ստեղծել տեղի 30 000 երեխաների համար. Զեկույց

Արցախում խաղողի այգիներում աշխատող քաղաքացիները հայտնվել են Ադրբեջանի անկանոն կրակոցների տակ. ՆԳՆ

Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, եթե կա ճանապարհը միասնաբար անցնելու պատրաստակամություն. Ռուբեն Վարդանյան

Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից
