«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 1-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Նոր Արեշ 7, 9, 20, 22, 24-50 փողոցների, Նոր Արեշ 20 փ. փակ., Գաջեգործներ 1, 2, 3, 4 փողոցների, Դավիթ Բեկ փողոցի և նրբանցքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: