Ադրբեջանական հայցը կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար է. Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։
Նախօրեին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներն էին, այսօր՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի։
Ադրբեջանական կողմի ելույթներից հետո Հայաստանը ներկայացրեց իր առարկությունները Ադրբեջանի ներկայացրած պահանջներին։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ Հայաստանի ուսյալ իրավախորհրդատուներն ի ցույց դրեցին Ադրբեջանի միջանկյալ միջոցների հայցն իրենից ներկայացնում է ոչ անկեղծ և ոչ իրական պահանջ. «Այն նախատեսված է կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար։
Հայաստանը խնդրում է ամբողջապես մերժել Ադրբեջանի կողմից միջանկյալ միջոցների հայցը»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահը տեղեկացրեց, որ դատարանը հնարավորինս արագ կհրապարակի որոշումը։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից

Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, եթե կա ճանապարհը միասնաբար անցնելու պատրաստակամություն. Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

«Երբ օրը մթնում է, հաջորդ օրը չենք պլանավորում, որովհետև չգիտենք՝ առավոտյան մեզ ինչ է սպասվում»․ Արցախցի պատգամավոր

«Արցախի շրջափակման պատճառով Ադրբեջանում 96 հազար հեկտար հողը բավարար ջուր չի ստանա»․ Արտակ Բեգլարյան

Մեկնարկել են ապրանքների մանրածախ գների վերահսկողական դիտարկումները. հարուցվել են վարչական վարույթներ
