Համակարգչային գրագիտության անվճար դասընթաց 50+ տարիքի անձանց համար
AITC/Enterprise Incubator Foundation կենտրոնն արդեն 10 տարի իրականացնում է սոցիալական ծրագիր, որը միտված է հիմնարար գիտելիքներ տալու այն մեծահասակներին, ովքեր ցանկանում են սովորել գրագետ օգտվել համակարգչից և համացանցից։
Դասընթացում ներառված են հետևյալ թեմաները՝
- Համակարգչային հմտություններ (համակարգչի անվտանգ և գրագետ օգտագործում, գործողություններ ֆայլերի և թղթապանակների հետ),
- Microsoft Office (Word/Excel-ի հիմունքներ),
- Համացանցի հմտություններ (ինչպես օգտվել Google-ից և Youtube-ից՝ ինքնուրույն գտնել անհրաժեշտ նյութեր),
- Facebook սոցիալական ցանցի հիմունքներ (ինչպես ուղարկել անձնական նամակ, մեկնաբանություն, ինչպես տարածել նյութեր և այլն),
- WhatsApp և Viber հավելվածների օգտագործում (ինչպես ուղարկել հաղորդագրություն և ինչպես կապ հաստատել հեռախոսային կոնտակտների հետ՝ տեսազանգի կամ զանգի միջոցով),
- Մեդիագրագիտություն համացանցի, մասնավորապես՝ Facebook-ի անվտանգ և կիրթ օգտագործման կանոնները և շփման մշակույթը,
- Բազային Էլ-փոստի հմտություններ (Gmail-ի գրանցում և օգտագործման ձևերը)։
Մեկնարկը՝ փետրվարի 13
Տևողություն՝ 2 ամիս
Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ։ Այլ մանրամասներն այստեղ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում