Հանրապետության տարածքում մարտի 21-ին առաջացած փոշու ամպի մասին Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ այն Իրաքի անապատներից է ներթափանցել՝ արևադարձային տաք օդային հոսանքներով և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։ Իր այս գրառումով հանգստացրել է բնակչությանը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա նաև նշել է, որ կանգնած փոշու ամպը կեսօրից հետո կնահանջի, իր տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, և այսպիսով ցրելով առկա փոշու ամպը: