Nokia-ն փոխել է լոգոն 60 տարվա մեջ առաջին անգամ
Nokia նկերությունը ցանկանում է հեռանալ բջջային հեռախոսների հետ ասոցիացիայից և վերաթողարկել իր բրենդը:
Տարբերանշանի փոփոխության ծրագրերի մասին պատմել է Nokia-ի գործադիր տնօրեն Պեկա Լունդմարկը.
«Ժամանակին մենք ասոցացվում էինք սմարթֆոնների հետ, իսկ հիմա մենք ընկերություն ենք բիզնեսի համար տեխնոլոգիաներով», գրում է Bloomberg-ը:
Նոր տարբերանշանը բաղկացած է հինգ տարրերից, որոնք միասին ձևավորում են Nokia բառը: Նրանք փոխել են իրենց ֆիրմային կապույտը գույների այլ դիապազոնի՝ կախված կիրառման տարբերակներից:
Reuters-ի տվյալներով՝ դա տարբերանշանի առաջին փոփոխությունն էր գրեթե 60 տարվա ընթացքում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում