YouTube-ը հայտարարել բազմալեզու աուդիո ձայնագրությունների (track) գործարկման մասին, որը ստեղծողներին թույլ կտա ավելացնել բազմաթիվ ձայնագրություններ իրենց նոր և գոյություն ունեցող տեսանյութերին՝ օգնելով նրանց հասանելի դառնալ միջազգային լսարանին։

Ներբեռնվելուց հետո օգտատերերը կկարողանան ընտրել այլ աուդիո կատարում այն ընտրացանկից, որտեղից մինչ այս կարողանում էին ընտրել միայն այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են ենթագրերը կամ ձայնի որակը:

Վաղ փորձարկումների ժամանակ գործառույթն օգտագործվել է ավելի քան 3500 տեսանյութերում, որոնք վերբեռնվել են ավելի քան 40 լեզուներով:

YouTube-ը նաև հայտնում է, որ օգտատերերը միայն հունվարին դիտել են օրական ավելի քան 2 միլիոն ժամ կրկնօրինակված տեսանյութեր:

Սկզբում այս գործառույթը հասանելի կլինի միայն YouTube-ի երկար տեսանյութերի համար, սակայն ընկերությունն արդեն փորձարկում է հնարավորությունը նաև կարճ տեսանյութերի համար: