«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation)` Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (Microsoft Innovation Center Armenia) հետ համագործակցությամբ հայտարարել է «Տվյալագիտություն» (Data Science) անվճար դասընթաց երևանամերձ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդների համար։

Ներկայումս Տվյալագիտությունը արագ տեմպերով զարգացող մասնագիտություն է, որն ընդգրկված է մեծ պահանջարկ վայելող և բարձր վարձատրվող մասնագիտությունների համաշխարհային տասնյակում։

Մասնակիցները կսովորեն մշակել և վերլուծել մեծածավալ տվյալներ, ինչպես նաև կիրառել մեքենայական ուսուցման ալգորիթմներ տվյալների վերլուծության համար։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ են հետևյալ նախնական գիտելիքները՝

  • Python ծրագրավորման լեզվի հիմունքներ,
  • գծային հանրահաշվի և մաթեմատիկական անալիզի հիմունքներ,
  • անգլերենի B1 մակարդակի իմացություն

Դասընթացի տևողությունը 3-4 ամիս է, մեկնարկը՝ մարտի 29-ին։

Մարտի 22-ին՝ ժամը 19:30-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կկայանա տեղեկատվական հանդիպում՝ դասընթացով հետաքրքրված անձանց համար: Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է թեստի և հարցազրուցի միջոցով։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 22-ը գրանցվել այս հղումով։