Facebook ընկերության բաժնետերերը դատի են տվել սոցիալական ցանցին՝ Cambridge Analytica ընկերությանը օգտատերերի տվյալների փոխանցման շուրջ ստեղծված սկանդալի պատճառով։

Դատական հայցը ներկայացվել է Քալիֆոռնիայի դաշնային դատարան։ Այնտեղ նշված է, որ ընկերությունը ծանոթ է եղել իրավիճակին, սակայն խնդիրը գաղտնի է պահել հասարակությունից և ներդրողներից։

Նշենք, որ այս կոնֆլիկտային իրավիճակի պատճառով ընկերությունը մեծ գումարներ է կորցրել ընդամենը մեկ օրում։