Փետրվարի 27-ին Փարիզում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլի 2022թ-ի մրցանակաբաշխությունը։

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) որոշել է հարգել Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեի հիշատակը։

Ֆուտբոլի լեգենդին շնորհվել է «Հավերժ լավագույնը» մրցանակը։

Հանգուցյալ ամուսնու մրցանակը ստացել է բրազիլացու կինը՝ Մարսիա Աոկին։ Մրցանակը հանձնել է Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն։