Մալաթիայում հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Մալաթիայի հին հայկական թաղամասի տները գրեթե չեն վնասվել փետրվար ամսին Թուրքիայում գրանցված ուժգին երկրաշարժերից։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, Մալաթիայից հաղորդել է Ֆըրաթ Սարոյանը։
Իր ֆեյսբուքյան էջում թեմայի վերաբերյալ գրառում կատարած Սարոյանը նաև հավելում է, որ Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կողմից կառուցված աղյուսե տները կանգուն են մնացել այն դեպքում, երբ նորակառույց շինությունների մեծ մասը փլվել է։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
Կարդացեք նաև

Երկրաշարժից հետո ռուսները չեն ցանկանում Թուրքիայում բնակարան գնել

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի և Իրաքի սահմանին 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում կրկին երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժ Իրանում․ Այն զգացվել է նաև ՀՀ մի քանի մարզերում
