Forbes պարբերականը հրապարակել է 14 խելահեղ գեներատիվ AI գործիքների մասին հոդված, որում ներառված են նաև հայկական Krisp-ն ու Podcastle-ը։

«Արհեստական ​​ինտելեկտը (AI) դարձել է «թեժ թեմա», քանի որ ChatGPT-ի նման հավելվածները ցույց են տալիս աշխարհին, թե որքան հզոր և ընդունակ է այն դառնում:

Նոր տեսակի «գեներատիվ» AI գործիքներն այլևս կարևոր են ոչ միայն ակադեմիական հետազոտությունների կամ Սիլիկոնային հովտի տեխնոլոգիական հսկաների ոլորտում»,- գրում է պարբերականը։

Հոդվածում ներկայացվել են 14 գործիքներ, որոնց, ըստ հեղինակի, պետք է բոլորը տիրապետեն՝ համոզվելու համար, թե իրականում ինչի է ունակ այսօր AI-ն: Հայկական գործիքների հետ նույն ցանկում են ChatGPT-ն, Dall-E 2-ն և այլ հանրահայտ AI գործիքներ:

«Podcastle-ը AI գործիքներով ինտեգրված աուդիո ձայնագրման և խմբագրման հարթակ է, որն օգնում է ստեղծել հստակ, սահուն ձայնագրություններ։ Դրանք հնչում են այնպես, կարծես պրոֆեսիոնալ կերպով խմբագրված լինեն՝ ավտոմատացնելով այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են կողմնակի ձայների մաքրումն ու տառադարձումները:

Krisp-ը օնլայն կոնֆերանսների մեկ այլ ծրագիր է, որն օգտագործում է ալգորիթմներ իրական ժամանակում հեռացնելու համար ֆոնային աղմուկները, արձագանքները և այլ շեղող տարրերը՝ ապահովելով, պարզ և պրոֆեսիոնալ հանդիպումներ»,- գրում է Forbes-ը։