Ադրբեջանը Մարտունու շրջանում կրակոցներ է արձակել գյուղաշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ
Փետրվարի 28-ին` ժամը 16:55-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակվել Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա բնակիչ Ա. Ավանեսյանի «Ջոնդեր» մակնիշի տրակտորի ուղղությամբ, որը Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ-ն։
Կրակոցների հետևանքով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են:
Մարտի 1-ին ժամը 14:00-ի սահմաններում, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակահերթ է արձակվել Բերդաշեն համայնքի 59-ամյա Ս. Վարդանյանի ուղղությամբ, որը «Դավալա» կոչվող տեղամասում, իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել և ներկայացվել ռուսական խաղաղապահ զորակազմին։

Արցախի ժողովրդին էթնիկ զտումից և ցեղասպանությունից փրկելու լավագույն և արդյունավետ միջոցը նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումն է․ ԱՀ ԱԳՆ

«Բաքուն ծրագրում է օկուպացված Թալիշ գյուղում իրականացրած բռնի տեղահանումը կիրառել Արցախի ողջ տարածքում»․ Արցախի ԱԳՆ

Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են այգում աշխատող անձանց ուղղությամբ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանը կրկին արգելափակել է դեպի Արցախ գազամատակարարումը

Արցախի նախագահը մեծ սխալ գործեց՝ պաշտոնանկ անելով Վարդանյանին Ալիևի հրամանով․ Հարութ Սասունյան
