Վստրեչի կամուրջը երկու ամիս փակ է լինելու
06.03.2023թ-ից սկսվում են Երևան քաղաքի համայնքային ծրագրերով նախատեսված՝ Գարեգին Նժդեհի ուղետարի («Վստրեչի» կամրջի) դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները:
Քաղաքապետարանից հայտնում են՝ ըստ այդմ, մարտի 6-ից մինչև մայիսի 6-ը, ժամը 22:00-ից 06:00-ն ուղետարը փակ է լինելու:
Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Քրիստափորի փողոցով:
Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում