Ամերիկյան Microchip Technology ընկերությունը Երևանում մասնաճյուղ կբացի
Միկրոէլեկտրոնիկա արտադրող ամերիկյան Microchip Technology ընկերությունը մասնաճյուղ կբացի Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ դա տեղի կունենա հայկական «Ինստիգեյթ» ընկերության ձեռքբերման միջոցով: Վերջինս 2 տարի առաջ Microchip Technology-ի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել Հայաստանում համապատասխան մասնագետների թիմ ստեղծելու մասին, ինչն արդեն իրականացվել է։
Microchip Technology-ն միկրոէլետրոնիկա արտադրող խոշոր ընկերություն է, որի շուկայական կապիտալիզացիան կազմում է 45 մլրդ դոլար։ Նախորդ ամիս ընկերությունը հայտարարել էր ռեկորդային ֆինանսական արդյունքների մասին։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում