Հայաստանում շատերը գիշերը Apple-ից նամակ են ստացել, որ իրենք պետական հաքերների հնարավոր զոհեր են․ Փորձագետ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է․
«Եվ այսպես, Հայաստանում բավականին շատ մարդ գիշերը ստացել ա Apple կողմից նամակներ այն մասին, որ իրենք պետական հաքերների հնարավոր զոհեր են։ Ինչ է սա նշանակում և ինչ անել։
1. Սա Pegasus լրտեսական ծրագրով, վիրուսով վարակման, կամ վարակման փորձի մասին է խոսում։
2. Դա չի նշանակում, որ հիմա Պեգասուս կա հեռախոսի մեջ, այլ խոսքը աշնանային հարձակման մասին է։
3. Ամենայն հավանականությամբ սա Ադրբեջանի գործն է։ Անում եմ հետևությունը զոհերի ցանկից և նրանից, որ Ադրբեջանը ապացուցված է որպես ակտիվ կիրառող։ Նաև մեր միջազգային կազմակերպությունների որոշ գործընկերները նույն կարծիքի են։ Հստակ ապացույցներ չկան, և դժվար էլ լինեն, քանի որ վարակումը կատարում է պատվիրատուի ցանկությամբ իսրայելական կազմակերպությունը, դրա համար թելերը կտրվում են։
4. Ինչ անել։ Մանրամասները տեսանյութում»։