Հայկական Denovo Sciences ստարտափը հայտարարել է 36 մլն դրամ դրամաշնորհ ստանալու մասին: Denovo Sciences-ը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ համատեղ արժանացել է դրամաշնորհի ՀՀ գիտության կոմիտեի կողմից:

Դրամաշնորհի օգնությամբ թիմը նախագծելու ու փորձարկելու է երկու տարբեր թիրախների վրա միաժամանակ ազդող նոր միացություններ։

Denovo Sciences-ը մեքենայական ուսուցման ալգորիթմների միջոցով նոր դեղանման միացություններ է նախագծում:

Denovo Sciences-ը ունակ է նախագծել և օպտիմիզացնել քիմիական կառուցվածքներն ինքնուրույն, նույնիսկ եթե հիվանդության մասին տվյալները բավարար չեն: