Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով արցախցի 50 դիմորդ չի կարողացել մասնակցել միասնական քննություններին
Արցախից 50 դիմորդ չի կարողացել մասնակցել Երևանում կազմակերպված միասնական քննությունների ձմեռային փուլին։ Ասուլիսում ասել է ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ Նա հայտնել է, որ Լաչինի միջանցքի փակ լինելու պառճառով դիմորդները հնարավորություն չեն ունեցել մասնակցել նաև Գորիսում կազմակերպվող միասնական քննություններին։
Նա նշել է նաև, որ Արցախում ավարտական քննությունների հետ կապված խնդիր չեն ունենում, քանի որ ուղարկում են թեստերն Արցախ, այնտեղ տպում են ու կազմակերպում քննությունը:
«Խնդիր ունենք միասնական քննությունների հետ: Այժմ քննարկվում է այդ հարցը և չի բացառվում, որ Արցախի դիմորդները ևս ունենան երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն: Չի բացառվում, որ եթե հունիսին հանձնեցին, թույլատրվի նաև հանձնել հուլիսին»,- ասել է Կարո Նասիբյանը:

Ադրբեջանցիները կրակել են Արցախի Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ

Ադրբեջանը կրկին արգելափակել է դեպի Արցախ գազամատակարարումը

Արցախի շրջափակումը լուրջ սպառնալիքներ է ստեղծել տեղի 30 000 երեխաների համար. Զեկույց

«Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը անվերապահորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի տարածքը»․ Գևորգ Դանիելյան

ՔՊ-ական պատգամավորները մերժել են Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախապատրաստած ԱԺ հայտարարության նախագիծը

«Արցախի շրջափակման պատճառով Ադրբեջանում 96 հազար հեկտար հողը բավարար ջուր չի ստանա»․ Արտակ Բեգլարյան

Շուշին իր նշանակությամբ մեծ կարևորություն է ունեցել ոչ միայն մեզ, այլ ամբողջ Հարավային Կովկասի համար. Ռուբեն Վարդանյան
