Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել է Ռուսաստանի հետ 2011-2020 թթ․․ համար տնտեսական համագործակցության ծրագրի գործողությունը:

Կիևն իր քայլը բացատրել է երկրի տնտեսության ուղղությունը փոխելու և ազգային շահերին համապատասխանեցնելու փորձով: Կողմերը տնտեսական համագործակցության ծրագիրը ստորագրել են 2011թ․-ի հունիսին: Այն նախատեսում է ազատ առևտրի ռեժիմի և ներդրումների փոխադարձ պաշտպանության խորացում, վճարային գործարքների ինտեգրված համակարգի ստեղծում և երկու երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովում:

Այս շաբաթ Ուկրաինայի ԱԳՆ-ն առաջարկ է պատրաստել ԱՊՀ-ից դուրս գալու և Ռուսաստանի հետ համագործակցության և գործընկերության պայմանագիրը չեղարկելու մասին: