«Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը մարզչական դիպլոմ ստանալով աշխատանք է ստացել իր ակումբում: Նա մարզելու է ակումբի մինչև 18 տարեկանների թիմը։

Ռաուլի ստացած դիպլոմը թույլ է տալիս նրան աշխատել ցանկացած ակումբում: Մարզչական կարիերան նա կսկսի «Ռեալում»: Թիմի նախկին մի քանի լավագույն ֆուտբոլիստներ մարզչական աշխատանքով են զբաղվում՝

- Զինեդին Զիդանը «սերուցքայինների» հիմնական թիմի գլխավոր մարզիչն է

- Սանտիագո Սոլարին մարզում է «Ռեալ Մադրիդ Կաստիլյան»

- Գուտին «Ռեալի» մինչև 19 տարեկանների թիմի մարզիչն է: