Առաջին անգամ հայկական գրեփլինգի պատմության մեջ Հայաստանը նվաճում է ոսկե մեդալ Եվրոպայի առաջնությունում: Մայիս Ներսեսյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի Գրեփլինգի ֆեդերացիայից։

Եզրափակչում համառ պայքարի արդյունքում նա հաղթանակ տոնեց աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ։