«2800-ամյա Երևանը` Հայաստանի երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով լուսանկարների ցուցահանդես է բացվել Լիբանանում: Այն կազմակերպվել է Լիբանանում ՀՀ դեսպանության և Երևանի պատմության թանգարանի համագործակցությամբ: Ցուցադրության ըթնացքում ներկայացվել են Երևան քաղաքի պատմության տարբեր շրջանների մասին պատմող հարյուրից ավելի լուսանկարներ:

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը կարևորել է Երևանի հազարամյակների պատմության ուսումնասիրումը, քաղաքի ժառանգության պահպանումը և համակողմանի ներկայացումը՝ շեշտելով, որ Երևանը հայ ժողովրդի մայրաքաղաքն է և պետք է արդարացիորեն ներկայանա որպես այդպիսին: