Մարտի 17-ից 30-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում կանցկացվի շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ առաջնությանը մասնակցելու են 35 երկրների 140 շախմատիստուհիներ:

Հայաստանից մասնակցելու է 6 շախմատիստուհի՝

-ՄԳ Էլինա Դանիելյան՝ 2431
-ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 2379
-ՄՎ Աննա Սարգսյան՝ 2371
-ԿՄՎ Մարիամ Մկրտչյան՝ 2343
-ԿՄՎ Սուսաննա Գաբոյան՝ 2160
-Պոլինա Կոբակ՝ 1815