«Ջրառ» ՓԲԸ-ում խոշոր չափերի հարկերի չհայտարարագրման դեպքեր են արձանագրվել․ ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրության ընթացքում արձանագրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Ջրառ» 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերության պաշտոնատար անձինք, 843 դեպքով անտեսելով ՀՀ գնումների օրենսդրության պահանջները, 2019-2022թթ. ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ձեռք են բերել 242 մլն 397 հազար ՀՀ դրամի աշխատանքներ և ծառայություններ՝ տրանսպորտային միջոցների, տեխնիկական շահագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման նպատակով: Այս մասին ասվում է ՊՎԾ-ի հաղորդագրությունում։
Արձանագրվել է նաև, որ չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը ֆիզիկական անձանց հետ կնքած պայմանագրերի շրջանակներում, որպես հարկային գործակալ, ֆիզիկական անձանց վճարելու յուրաքանչյուր դեպքով կիրառել է ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի դրույքաչափերը, սակայն 483 դեպքով դրանք չի արտացոլել Հարկային մարմին ներկայացվող «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական» հաշվարկներում, որոնց մասով թաքցված կամ պակաս ցույց տրված միայն եկամտային հարկի գումարը, ըստ նախնական հաշվարկի կազմել է 35 մլն 371 հազար ՀՀ դրամ:
Միաժամանակ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ընկերությունը՝ որպես հարկային գործակալ շուրջ 300 դեպքերով հարկային մարմին չի ներկայացրել նոր աշխատողների գրանցման հայտերը, աշխատանքային հարաբերություններում գտնվող անձանց հետ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով չի կնքել գրավոր աշխատանքային պայմանագրեր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտեր, ինչն էլ չի արձանագրվել հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից իրականացված համալիր ստուգումների արդյունքում:

Ընդամենը 1 նախադասությամբ բիզնեսները ստիպված կլինեն տարեկան մոտ 10 մլրդ դրամ հավելյալ հարկ վճարել

Մեկնարկել են ապրանքների մանրածախ գների վերահսկողական դիտարկումները. հարուցվել են վարչական վարույթներ

Կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ի աշխատանքը․ կարագի և պանրի բաղադրությունը չի համապատասխանում նորմերին

4,8 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող Վերին Պտղնիի դպրոցի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Ձերբակալվել են «Նոր Զովք»-ի սեփականատերը, տնօրենը, հաշվապահը

«Նոր Զովք»-ում առերևույթ հարկային չարաշահումների գործով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ
