«Հուսահատության ԳԱԶԵԼ»-ներ այլևս Երևանում չենք ունենալու. Նիկոլ Փաշինյան
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներկրել 150 «Ժոնք Տոնգ Բաս» Եվրո-5 բնապահպանական ստանդարտի ավտոբուս»,-գործադիրի նիստում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ զեկուցելով Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին նախագիծը:
Նախարարի խոսքով՝ դրանք կապահովեն երևանի կլիմայական և ռելեֆային պայմաններում արդյունավետ շահագործում, իսկ եվր-5 շարժիջները կնպաստեն մայրաքաղաքի էկոլոգիական վիճակի բարելավմանը:
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներմուծել 6.6 մլրդ դրամի ավտոբուսներ և դրանց պահեստամասեր, ստեղծել 492 նոր աշխատատեղ՝ մինչև 317 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով»,-հայտնեց Քերոբյանը և տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է բավարարել «Երևանի ավտոբուս» ԲԲԸ-ին 660 միլին դրամի մաքսատուրքից ազատելու արտոնության դիմումը:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Եվրոպական արտադրության 87 ՄԱՆ ավտոբուսները և մաքսային արտոնության 150 «Ժոնգ Տոնգ» ավտոբուսներն արդեն երևանում են և հաջորդ շաբաթ ՄԱՆ ավտոբուսների վերաբերյալ են արտոնություն ստանալու նախագիծ ներկայացնելու:
«Ճի՞շտ եմ հասկանում, որ երբ ավտոբուսների նոր խմբաքանակը մտավ երթուղի, այսպես կոչված «հուսահատության ԳԱԶել-ներ» այլևս Երևանում չենք ունենալու»,-Տիգրան Ավինյանին հարցրեց Փաշինյանը՝ տեղեկացնելով որ քաղաքացուց նամակ է ստացել որով առաջարկվում է Երևանում «հուսահատության ԳԱԶել-ի» ր ՆԻՎԱ-ի արձաններ կանգնեցնել:
Ավինյանը վստահեցրեց, որ ԳԱԶել-ներ լինելու են, բայց ոչ «հուսահատության»: