«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator FoundationՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP) հետ համատեղ հայտարարում են բաց դասախոսությունների և քննարկումների շարք հետևյալ հիմնական թեմաների շուրջ՝

  • Գերհամակարգիչներ,
  • Բարձր հաշվարկային հզորություններ (HPC)
  • Ամպային տեխնոլոգիաներ
  • Մեծ տվյալներ

Շարքի առաջին դասախոսությունը տեղի կունենա «Ծանոթություն Մեծ տվյալների մշակման հարթակներին․ Hadoop և Spark» թեմայով։

Դասախոսության ընթացքում կներկայացվեն Մեծ տվյալների մշակման Apache Hadoop և Spark գործիքների առանձնահատկությունները, հնարավորություններն ու առավելությունները: Մասնակիցները կպարզեն, թե ինչպես կարելի է օգտագործել MapReduce ծրագրավորման մոդելը՝ զուգահեռ և բաշխված ալգորիթմով Մեծ տվյալների հավաքածուների մշակման համար:

Դասախոսությունը կվարի ԻԱՊԻ Գիտական հաշվարկների կենտրոնի գիտաշխատող Արթուր Լալայանն, ում հետազոտական հետաքրքրությունների հիմնական ոլորտները ներառում են լայնածավալ տվյալների վերլուծությունն ու օպտիմալացումը՝ կենտրոնանալով արբանյակային նկարների մշակման ուղղությամբ:

Դասընթացին կարող են մասնակցել գործող և ապագա (ուսանող) տվյալագետներն ու ոլորտով հետաքրքրված այլ մասնագետները՝ մինչև մարտի 22-ը գրանցվելով այստեղ։