Գերմանիայում 5 Թումո կենտրոն կբացվի
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պատրաստվում է Գերմանիայում 5 կենտրոն բացել։ Պայմանագրերն արդեն կնքված են և այս ու հաջորդ տարվա ընթացքում կենտրոններն արդեն կսկսեն գործել, այս մասին Լրատվական ռադիոյի եթերում հայտնել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը։
Հիշեցնենք, որ Գերմանիայում առաջին Թումո կենտրոնը գործում է Բեռլինում 2020թ. հունվարից։
Դեռևս 2021-ի փետրվարին Թումոն KfW-ի հետ պայմանագիր էր ստորագրել, որով նախատեսվում էր Թումո կենտրոնների ցանց և Թումո տուփեր ստեղծել Գերմանիայում՝ Թումոյի Բեռլինի մասնաճյուղի հաջողված փորձի հիման վրա։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում