Կոսովոյի ընդդիմությունն արցունքաբեր գազ է կիրառել խորհրդարանում։ Այն իրականացվել է Մոնտենեգրոյի հետ սահմանագծմանը վերաբերող խնդրահարույց նախագծի քվեարակությունը տապալելու նպատակով: Խորհրդարանական ընդդիմությունը նիստերի դահլիճ էր բերել արցունքաբեր գազով երեք տարա, որոնք կիրառվել են այն պահին, երբ խոսնակը ազդարարել է քվեարկության սկիզբը:

Մոնտենեգրոյի հետ սահմանագծման համաձայնագիրը քաղաքական փակուղու մեջ է մտցրել երկիրը: Եվ ԱՄՆ-ն, և ԵՄ-ն կոչ են արել պատգամավորներին վերադառնալ խորհրդարան և վավերացնել համաձայնագիրը: