Հեղեղվել է Թուրքիայի քաղաքներից մեկը
Մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդերուն քաղաքի մի շարք փողոցներում կուտակված ջուրը հեղեղումների պատճառ է դարձել: Նշվում է, որ ջրի կուտակումների պատճառը ծովի մակարդակի բարձրացումն է եղել: Քաղաքը գտնվում է Միջերկրական ծովի ափին։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, հեղեղումներից տուժել են մի շարք տների ու հասարակական շինությունների առաջին և նկուղային հարկեր: Ջրերի կուտակումները զգալի են հատկապես քաղաքի Չայ թաղամասում, որի փողոցներում դադարեցվել է ավտոմեքենաների երթևեկությունը:
Հիշեցնենք, որ Իսքենդերունը Թուրքիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժից առավել տուժած քաղաքներից մեկն է:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում