«Ներկայացնում եմ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մեր լրամշակված տարբերակը, որը ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեզ համար անընդունելի պատճառաբանությամբ մերժվել է»,- ԱԺ այսօրվա նիստի մեկնարկում ներկայացնելով Lաչինի միջանցքի խնդրով ԱԺ հայտարարության նախագիծը՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Հայտարարության նախագծում ասվում է, որ ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022թ-ի դեկտեմբերի 3-ին և դեպտեմբերի 12-ից մինչ օրս շարունակվող Արցախի Հանրապետության շրջափակումը, որը հանգեցրել է անվտանգային հումանիտար տնտեսական լրջագույն ճգնաժամի:

Նշվում է նաև, որ շրջափակման հետևանքով գոյաբանական խնդիրներ են առաջացել 120 հազար Արցախի քաղաքացիներ համար և այն խախտում է 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի պահանջները և նպատակ է հետապնդում ցեղասպանություն իրականացնել և նոր պատերազմ սանձազերծել:

Ընդդիմադիր խմբակցությունը հայտարարության մեջ գրել է. «Ադրբեջանն իր ահաբեկչական քայլերով ցանկանում է ամբողջությամբ կլանել Արցախը՝ հակադրվելու դեպքում սպառնալով ավելի կոշտ քայլեր իրականացնել»:

Նախագծում ընդգծվում է նաև, որ պաշտոնական Բաքուն ծավալապաշտական վարքագիծ է ցուցաբերում մնաև Հայաստանի նկատմամբ:

Ըստ նախագծի՝ Ադրբեջանը չի կատարել նաև ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, ինչը նշանակում է որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և ելքը ինքնորոշման իրավունքի իրացումն է, իսկ բաքվի վարքը ստիպում է երակարացնել ՌԴ խաղաղապահ առաքելության գտնվելու ժամկետը:

«Կոչ ենք անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներին պարտադրել Ադրբեջանին կատարելու Բերձորի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Արձանագրելով, որ ղարաբաղյան հակամարտությունը վերջնական կարգավորում չի ստացել, դիմում ենք միջազգային հանրությանը, աշխարհի պետությունների խոհրդարաններին, միջազգային հումանիտար կազմակերպություններին՝ դատապարտել Ադրբեջանի ապօրինի քայլերը և ռազմատենչ վարքագծին տալ համարժեք գնահատականներ»,- ամրագրված է հայտարարության մեջ:
Ընդդիմությունը հայտարարությամբ ընդդիմությունը Արցախի հայրենակիցներին կոչ է անում պայքարել իր իրավունքերի համար:
Հարակից ելույթով հանդես եկած ՔՊ-ական պատգամավոր Մարիյա Կարապետտյանը նշեց, թե հայտարարության մեջ ասվում է, թե Ադրբեջանը խմբագրելով Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը, փակել է Լաչինի միջանցքը և դրանով պատասխանատվության բաժին է վերագրում նաև Հայաստանի իշխանություններին և այդ պատճառով միայն կարելի էր մերժել հայտարարությունը:

Կարապետյանը ընթերցեց մերժման տեքստ՝ հիշեցնելով որ լաչինի միջանցքով արդեն ԱԺ հայտարարության տեքստ ընդունվել է, իսկ ներկայացված հայտարարության մեջ չի խոսվում միջազգային փաստահավաք առաքելություն բերելու անհրաժեշտության մասին, այլ հարց է շեշտադրում:
ՔՊ պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը և հայտարարությունը ընդդիմության 28 կողմ ձայնով մերժվեց: