Մարտի 20-ին Իսրայելի Հայֆա քաղաքում, Բեն Գուրիոն 26ա հասցեում տեղի է ունեցել «Հայոց Ցեղասպանության հրապարակի» բացման և ցուցանակի քողազերծման արարողությունը: Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանից ներկա են եղել կալվածքների գրասենյակի տնօրեն Տ. Կորյուն վրդ. Բաղդասարյանը, Դիվանապետ՝ Տ. Աղան աբղ. Գոգչյանը և Հայֆայի հայոց հոգևոր հովիվ Տ. Տիրայր քհն. Հովակիմյանը: