2017թ․-ի դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները:

Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ տեղում Տիգրան Բարսեղյանն է, երրորդ տեղում՝ Վարազդատ Հարոյանը:

Լավագույն ֆուտբոլիստի մրցանակների հանձնման արարողությունը կկայանա մարտի 22-ին՝ ժամը 11:00-ին։