Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Գորայք-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում մառախուղ է:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: