Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 4-րդ խաղափուլը:

Այս փուլում, ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, հաղթել են Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:

Նշենք, որ Լիլիթ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին։ Նա պարտիայի միջնամասում սպիտակ խաղաքարերով անսպասելի գրոհով ստիպել է հանձնվել ադրբեջանցի Գունայ Մամադզադային և 4 հնարավորից վաստակել 3,5 միավոր։

Մարիամ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Այսպիսով, Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը 4 հնարավորից վաստակել են 3.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 4-րդ և 7-րդ հորիզոնականները: