ՀՀ կառավարության տան նիստերի դահլիճում այսօր բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդես, որտեղ ներկայացված են շուրջ 50 կրթական և մասնագիտական հաստատություններ: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 23-ը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳ նախարարության պաշտոնական էջից։

«Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերության կողմից:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը նշել է, որ արդեն ավանդական դարձած «Կրթություն XXI դար» ցուցահանդեսն օգնում է դպրոցականներին մասնագիտական կողմնորոշման հարցում։ ԿԳ նախարարի տեղակալի խոսքով՝ «Կրթություն XXI դար» ցուցահանդեսը հայ-ռուսական կրթական համագործակցության հաջողված նախագծերից է, որին ակտիվորեն մասնակցում են երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատություները։

«Առաջիկայում մոտ 200 երիտասարդ Հայաստանից միջպետական կրթաթոշակային ծրագրով մեկնելու են Ռուսաստան՝ ուսանելու ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը: