Լոնդոնում տեղի է ունեցել Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Յուրի Հովհաննիսյանին Թագավորական քիմիական միության պատվավոր անդամի վկայականի հանդիսավոր հանձնումը: Նա Ռուսաստանի գիտությունների ակդամեիայի անդամ է: Նա պատվավոր անդամի կոչմանն արժանացել է գերծանր տարրերի հետազոտության գործում ունեցած ավանդի համար:

Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել են այդ տարրերի հատկությունների հետազոտման փորձարարական ինքնատիպ կայանքներ։ Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները և հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։ Յուրի Հովհաննիսյանի պատվին Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ տարրը անվանվել է նրա անունով։

Թագավորական քիմիական միությունը (Royal Society of Chemistry, RSC) Մեծ Բրիտանիայում գործող գիտական հանրություն է, որի նպատակը քիմիայի զարգացումն է: Կազմակերպությունը զբաղվում է գիտական հետազոտություններով, հրապարակում է ամսագրեր և գրքեր, ստեղծում է տվյալների բազա, անցկացնում է համաժողովներ, սեմինարներ և սիմպոզիումներ: