Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ զոհեր և վիրավորներ չեն եղել։
Ռուսական խաղաղապահ զորախումբը հետաքննում է այս փաստը։
Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսում ասել էր, որ իրեն անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճը։
«Մենք իսկապես անհանգստացած ենք թշնամական հռետորաբանության աճով և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով, կողմերի՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումներ պատրաստակամ չլինելու առնչությամբ», - ասել է նա։
Զախարովայի խոսքով, խաղաղ գործընթացն այլընտրանք չունի։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում