«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շուշին իր նշանակությամբ մեծ կարևորություն է ունեցել ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ ամբողջ Հարավային Կովկասի համար:

Շուշին Արցախի ամենահարուստ ու զարգացած քաղաքն էր, որտեղ գործում էին դատարաններ, դպրոցներ, համքարություններ, գործարաններ և կառուցվել էր Արցախի առաջին տպագրատունը։ Շուշիի պես շեն քաղաքը իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար։ 1905թ-ից սկսած հայերի հետ հրահրվող պարբերական բախումների թիվը սկսեց աճել։

Շուշիում 1920թ-ի մարտին ադրբեջանցիները կոտորեցին տասնյակ հազարավոր հայերի։ Քաղաքն ավերվեց ու թալանվեց։

Հատկանշական է, որ երբ Շուշիի ջարդերից տասը տարի անց ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը կնոջ հետ այցելեց Հայաստան, եղավ Արցախում և Շուշիում, քաղաքը տեսավ այնպես, ինչպես կոտորածից հետո էր՝ մռայլ, ավերված ու թալանված, իսկական մահվան քաղաք։

Նադեժդա Մանդելշտամն իր հուշերում նկարագրում է, թե 1920թ. մարտին հայերի դեմ սկսված կոտորածից հետո ինչի էին վերածել արդբեջանցիները երբեմնի հարուստ ու բարեկեցիկ, ծաղկող ու հայկական Շուշին։