Երևանի քաղաքապետարանի՝ մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանմանը միտված միջոցառումների ծրագրով Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է իրանական մշակույթին: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացման արարողությանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Ցուցահանդեսում ներկայացված է 17-19-րդ դարերին վերագրվող ավելի քան 50 ցուցանմուշ, այդ թվում՝ գեղանկարներ, գորգեր, մանրանկարներ, տարազներ, կենցաղային և ծիսական իրեր: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 31-ը: