Սևան խոշորացված համայնքի Դդմաշենի մշակույթի տունը` համայնքային զարգացման ծրագրերի անբաժան մաս:

Դդմաշեն բնակավայրի մշակույթի տունը չի գործում իր ողջ ներուժով և չի ծառայում իր նպատակներին, քանի որ ունի հիմնանորոգման և համապատասխան գույքի կարիք: Այս մասին նյութը տրամադրել է ուսանող-լրագրող Անի Ղևոնդյանը։

Դդմաշենի մշակույթի տունը կառուցվել է 1984թ. և մինչև 90-ականների սկիզբը աշխատել է ողջ ներուժով, այնտեղ գործել է կինոթատրոն, գրադարան, բառ, մեծ դահլիճ է եղել, որտեղ տարբեր տեղերից հյուրընկալվել են թատերախմբեր, գործել են նաև տարբեր խբակներ նախատեսված երեխաների համար: Այժմ աշխատում է միայն գրադարանը, չնայած գործելուն այն ևս զերծ չէ այդ խնդիրներից և գործում է գրադարանավարի ջանքերի շնորհիվ:

2008թ. պետական միջոցներով վերանորոգվել է միայն տանիքը և փոխվել են դռները: Այս խնդիրը ընդգրկված է եղել տարբեր տարիների համայնքի զարգացման ծրագրում, սակայն չկա այդ ընթացքում արված որևէ տեսանելի գործողություն:Այս անգամ արդեն խնդիրը ընդգրկված է Սևան խոշորացված համայնքի զարգացման 5-ամյա ծրագրում, սակայն կրկին չկա այդ ուղղությամբ տարվող աշխատանքներ: Մարդիկ չգիտեն, թե ինչ փուլում է ծրագրի իրականացումը, երբ է այն ի վերջո սկսվելու, և արդյոք մոտ ապագայում կունենան վերանորոգված և գործող մշակույթի տուն:
Սևանի համայնքապետարանը մեր հարցմանը պատասխանող նամակի մեջ նշեց, որ մշակույթի տան վերանորոգման սուբվենցիոն ծրագիրը 2022 թ. հավանության է արժանացել կառավարության կողմից, սակայն ոչ բավարար համայնքային բյուջեի պատճառով, այլ առաջնահերթություններ են սահմանվել, մասնավորապես նշվում է` «Հաշվի առնելով ֆոնդային բյուջեի հնարավորությունները` որպես առաջնահերթություն ընտրվել է Սևան համայնքի բնակավայրերի ճանապարհների հիմնանորոգման ծրագիրը, որը ներառում է նաև Դդմաշեն բնակավայրը»:

Անի Ղևոնդյանի հարցմանն ի պատասխան Համայնքապետարանից հայտնել են, որ առաջիկա ծրագրերի մեջ Դդմաշենի մշակույթի տան հետ կապված աշխատանքներ չեն նախատեսվում, դրանք ամեն դեպքում չեն իրականացվի 2023թ-ի ընթացքում ևս: