Ուկրաինայի իշխանությունները «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչներից պահանջել են հիշատակել պատերազմի մասին։ Երգի միջազգային մրցույթը կանցկացվի մայիսին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում։

«Մեզ համար կարևոր է, որ Լիվերպուլում «Եվրատեսիլ 2023»-ի ժամանակ հնչի «պատերազմ» բառը»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ, ասել է Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն։

Մրցույթին կմասնակցի 37 երկիր։ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում մայիսի 9-13-ը. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Հայաստանի պատվիրակ Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

Ռուսաստանին և Բելառուսին արգելված է մասնակցել «Եվրատեսիլին» 2022թ-ից՝ պատժամիջոցների պատճառով։ Բուլղարիան, Չեռնոգորիան, Բոսնիա և Հերցեգովինան, Հյուսիսային Մակեդոնիան, Անդորրան, Սլովակիան, Լյուքսեմբուրգը և Մոնակոն հրաժարվել են մասնակցել այս տարվա մրցույթին ֆինանսավորման բացակայության պատճառով։