Իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․

«Այսպիսով Հայաստանն, ի դեմս վարչապետ կոչեցյալ բռնապետիկ-դավաճանի, հրավիրված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից կազմակերպված «Ժողովրդավարության» երկրորդ համաժողովին։ Այստեղից հետևում է,որ ընտրությունները կեղծող, դատարանները քայքայող, քաղաքական հետապնդումներ իրականացնող, յուրայինների հանցագործություններն, այդ թվում սպանությունները կոծկող, կոռուպցիայի մեջ թաթախված իշխանությունն, իր վարչապետ-բռնապետիկի գլխավորությամբ, համարվում է ժողովրդավարական։

Էլ չխոսենք նույն վարչապետ արարածի դավաճանության մասին։ Փաստորեն, ժողովրդավարության ջահակիր համարվող ԱՄՆ-ը խրախուսում է վերը նշված այլանդակությունները, դրանք համարելով ժողովրդավարկան արժեքներ, իրականում՝ միայն այս հրավերով, վարկաբեկում ժողովրդավարություն հասկացողությունը։ Այսպիսով՝ թքել եմ ձեր ժողովրդավարության էլ, համաժողովի էլ վրա»։