«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 30-ին ժամը 07:00-10:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Զ.Անդրանիկի 27, 31, 32, 33, 37-39, 40, 41-46 շենքերի, Վ.Սարգսյանի 11, 25, 26 շենքերի, Կոտայքի 35 շենքի ջրամատակարարումը:

Մարտի 30-ին ժամը 10։00-20։00 կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-4-րդ թաղամասերի, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Մելքումով, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Միկոյան 25 շենքի ջրամատակարարումը:

Կոտայքի մարզի Զովունի գյուղի 21-26 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: