Մարտի 30-ին, Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր ժամը 10:35-ի սահմաններում, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանի տրակտորի ուղղությամբ։ Բնակիչը գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում։

«Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուս խաղաղապահներին»,- հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը։