Կյանքից հեռացել է ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր Ռաֆայել Գուրգենի Սարգսյանը։

ԵՊԲՀ-ից հայտնում են, որ ուռուցքաբանության ոլորտի առաջատար մասնագետը, ուռուցքաբան-վիրաբույժը մեկդարյա բուհի, ինչպես նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի երախտավորներից էր։

Մեծ ավանդ ուներ ուռուցքաբանության գծով կլինիկական օրդինատորների հետդիպլոմային ուսուցման կազմակերպման գործում: Տասնամյակներ շարունակ բժիշկ-գիտնականը կլինիկական աշխատանքը հաջողությամբ զուգորդել է գիտամանկավարժական գործունեության հետ:

Հոգեհանգսիտը տեղի կունենա մարտի 31-ին Դավիթ Բեկի 83 հասցեում, (Rotonda սգո սրահ, ժամը 17:00-20:00), հուղարկավորության արարողությունը շաբաթ օրը, 13:00-ին Հացավան գյուղում` Սարգսյանների ընտանեկան գերեզմանատանը։