Կյանքից հեռացել է լրագրող, հրապարակախոս, pastinfo.am կայքի նախկին գլխավոր խմբագիր Սասուն Մամյանը։ Նա գրող, հրապարակախոս, խմբագիր Իգնատ Մամյանի որդին է։

«Լուսաբացին կյանքից հեռացավ ավագ եղբայրս` Սասուն Իգնատի Մամյանը։

Հոգեհանգիստը` 03.04.2023թ. ժամը` 17:00
Հասցեն` Էզրաս Հասրաթյան 9, «Հավերժություն» սգո սրահ /Միքայելյան հիվանդանոցի հարևանությամբ/։
Հուղարկավորությունը 04.04.2023, ժամը 13.00, ք, Նոյեմբերյան»,-ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Սասունի եղբայրը՝ Դավիթ Մամյանը։