Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը, որտեղ զոհվել է ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին, հասել է 32-ի։ Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, գրում է «Ռիա Նովոստի»-ն:

«Օպերատիվ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգում սրճարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 32 մարդ, մեկ մարդ մահացել է։ Տուժածներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, 16-ին՝ միջին ծանրության, այդ թվում՝ 14 տարեկան աղջիկ, 5-ի վիճակը բավարար է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ բոլոր հիվանդները բուժվում են հիվանդանոցում, մեկ այլ տուժած հրաժարվել է հոսպիտալացումից, նրան օգնություն է ցուցաբերվել ամբուլատոր հիմունքներով։

Ապրիլի 2-ին՝ երեկոյան ժամերին, Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել։ Հաստատությունում հանդիպում է տեղի ունեցել զինվորական լրագրող Վլադլեն Թատարսկու (իսկական անունը՝ Մաքսիմ Ֆոմին) հետ։ Լրագրողը մահացել է։

«Ռիա Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ պայթուցիկ սարքը, ենթադրաբար, բերել է երեկոյի այցելուներից մեկը, տուփի մեջ արձանիկ է եղել՝ նվեր Թաթարսկուն, հավանաբար հենց դա էլ պայթել է։