«Նախագծով վարժական հավաքների և զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների նկատմամբ սահմանվող խրարխուսանքների և կարգապահական տույժերի տեսակները լրացվում են կարգապահական տույժի տեսակով՝ ամսական պաշտանային դրույքաչափի իջեցում 5-30 %-ով ներառյալ՝ 1-3 ամսով»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից օրենքների նախագծերի փաթեթը:

Նրա խոսքով՝ Կանոնակարգի հատուկ բաժնի սանկցիաներում գրանցվում են կարգապահական տույժերի բոլոր տեսակները:

«Կարգապահական իրավախախտումների տեսակները լրացվում են ևս երկու հոդվածով՝ զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելը և գաղտնիության ռեժիմի կանոնները խախտելը»,- հայտնեց փոխնախարարը:

Արման Սարգսյանը հայտնեց, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարվող փոփոխությամբ զինծառայողների նկատմամբ սահմանափակումները լրացվում են ցանկացած վայրում սմարթֆոն տեսակի հեռախոսներից օգտվելը, բացառությամբ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի:

«Սահմանվում է նաև զինվորական կամ ծառայողական այլ համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի բնույթ ունեցող այլ միջոցառման մասնակցելու արգելքը, անհատական կամ կոլեկտիվ ձևաչափերով ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ ունեցող կոչերը կամ հայտարարություններ հնչեցնելու արգելքը, համացանցով և ԶԼՄ-ներով կամ հանրային հասանելիության այլ միջոցներով զինված ուժերի գործունեության կա՛մ տեղակայման, կա՛մ իր, կա՛մ այլ զինծառայողների ծառայության վերաբերյալ տեղեկություններ, տեսանյութեր, լուսանկարներ տարածելու կամ քննարկելու արգելքը՝ բացառությամբ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումների»,- ասաց Սահակյանը:

Պաշտպանության փոխնախարարը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է, որ առանց վերադասին գրավոր տեղեկացնելու՝ ՀՀ սահմաններից դուրս գալը:

«Բոլոր կազմերի զինծառայողների համար սահմանվում է սահմանային տարիքը լրանալուց հետո մինչև 10 տարի ժամկետով ծառայությունը երկարաձգելու հնարավորություն՝ մեկական տարով»,- հայտնեց Սահակյանը: