Հայաստան-Էստոնիա խաղից առաջ Red Eagles ֆան-շարժումը կազմակերպել է միասնական երթ՝ դեպի Հանրապետական մարզադաշտ: Երթը մեկնարկելու է մարտի 24-ին, ժամը 17։00-ին, Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում:

«Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ակտիվ և նվիրյալ երկրպագուներին հրավիրում ենք Red Eagles ակումբի սեկցիա՝ հարավային տրիբունա, 1-ին սեկցիա, միասնաբար ոգեշնչելու, երկրպագելու և առաջ մղելու մեր հավաքականին։

Ցանկալի է ունենալ հավաքականի մարզաշապիկներ, իսկ բացակայության դեպքում կարմիր շապիկներ, շարֆեր և երկրպագման այլ պարագաներ: Ցանկացողները մեր օգնությամբ կարող են ներկվել եռագույն դրոշի գույներով»,-նշել են կազմակերպիչները: